Posted in Գործունեության փաթեթ

Իմ օրագիրը

Ես շատ հետաքրքիր եմ անցկացրել իմ շաբաթը։ Ամենաառաջինը, որ իմ ծննդյան օրը առցանց դասից առաջ իմ դասընկերները մեր ուսուցչուհու հետ ինձ  շնորհավորեցին և երգեցին, իսկ հետո ես փչեցի տորթի մոմերը։ Ես շատ ուրախացա։ Հետո օրս անցկացրի տանը, ճաշասենյակում բացած վրանի մեջ։ Մենք ամեն օր իջնում էինք մեր այգին ու տարբեր գործեր անում, օրինակ ծառեր ենք տնկել և ջրել, փայտեր ենք կտրատել ու դասավորել, այգում ամեն օր մարզանք ենք արել, տարբեր նախագծերի նկարահանումներ ենք արել տատիկիս ու քույրիկիս հետ և ուրիշ շատ բաներ։

Մենք արել ենք նաև առցանց դասեր։ Սկզբում դժվար ու անսովոր էր, բայց հետո սովորեցի։ Մայրիկս ինձ օգնում էր, երբ համակարգիչը անջատվում էր, իսկ դասերս անում էի մենակ։ Ամենալավը ծնունդս էր։