Posted in Քիմիա

Ապրիլ ամսվա ինքնաստուգում

Hg-մետաղական, Al2O3-իոնային, H2O-կովալենտ։

1.Քիմիական կապ տեսակ

մետաղական, իոնային, կովալենտ։

2.Տարրերի իրական զանգվածներրը (mo)

Hg-201*1.66=334

Al2O3

27*1.66=45

16*1.66=2,656

H2O

1×1.66=1.66

16*1.66=2,656

3.Տարրերի հարաբերական ատոմային զանգվածները (Ar)

Hg=201

Al=27

O=16

H=1

O=16

4.Հարաբերական մոլեկուլային զանգվածը (Mr)

Hg=201

Al2O3=102

H2O=18

5.Զանգվածային բաժին(w)

CO2

W (C)-12/40×100=30

W(O2)-32/40×100=80

6. O -ի դիրքը ՊՀ -ում , էլեկտրոն, պրոտոն, նեյտրոնների թիվը:

Թթվածինը գտնվում է ՊՀ-ի երկրորդ պարբերության, երկրորդ պարբերություն, վեցերորդ խմբում, երկրորդային։

O

e — 8

p+ — 8

no — 8

Posted in Կենսաբանություն 7

2023 — 2024 Ուս․ տարվա կենսաբանության հաշվետվություն

Ապրիլ ամսվա հաշվետվություն

Մառտ ամսվա կենսաբանության ամփոփում

     Նոյեմբեր ամսվա ամփոփում

Կենսաբանություն-հոկտեմբեր

Սնկերի բազմազանությունը և դերը բնության մեջ ու մարդու կյանքում-հոկտեմբեր

Ձկներ-փետրվար

Կենսաբանություն-փետրվար

Posted in Կենսաբանություն 7

Ձկների բազմազանությունը և դասակարգումը

Ձկների վերնադաս

Ինչպես արդեն գիտեք, ձկները պատկանում են քորդավորների տիպի ողնաշարավորների ենթատիպին և ունեն մոտ 21 հազար տեսակ: Բազմազանությամբ ձկները գրավում են առաջին տեղը քորդավորների տիպում: Այդ մեծածավալ բազմազանությունը ներկայացված է մոտ 45 կարգերում, որոնք միավորված են 2 հիմնական դասերում՝

1. Կռճիկային ձկների դաս

2. Ոսկրային ձկների դաս

Ձկները հանդիսանում են երկրագնդի հնագույն բնակիչներից մեկը, որոնք մոտավորապես 400մլն տարի առաջ բնակեցրին համաշխարհային օվկիանոսը: Ձկները մինչ օրս պահպանել են գերիշխանությունը ջրային կենսամիջավայրում, քանի որ հանդիպում են բոլոր տիպի ջրավազաններում՝ գետերից մինչև օվկիանոսներ: Ձկները տարածված են նաև ջրային բոլոր խորություններում և ծովային ավազանի գրեթե բոլոր առանձնահատուկ պայմաններում:

62.jpg

Ձկների հարմարումը ջրային կենսամիջավայրում ընթացել է հովանավորող գունավորման միջոցով:

Հովանավորող գունավորման դրսևորումներ են.

I. Ձկները ձեռք են բերել մարմնի այնպիսի ձևեր և գույներ, որոնք թույլ են տալիս նրանց ձուլվել շրջակա միջավայրի գունային բազմազանությանը և հիմնական ուրվագծային խճանկարում:

II. Գրեթե բոլոր ձկները ունեն սպիտակ փորիկ, որով լուծվում են թափանցող լուսային ճառագայթներին և մուգ գունավորված մեջք, որով էլ ձուլվում են ավազանի հատակին: Այդ հարմարանքների միջոցով ձկները համարյա անտեսանելի են դառնում ստորին և վերին շերտերից նրանց դիտելիս:

Ձկներին կարելի է համարել ջրային կենսամիջավայրի իսկական տիրակալներ:

Ձկների դասակարգումը և կարգաբանական դիրքը կենդանիների թագավորությունում հետևյալն է.

60.jpg

Միասին կդիտարկենք հիմնական կարգերի առանձնահատկությունները և բազմազանությունը:

I. Կռճիկային ձկների դաս

Կռճիկային ձկների ժամանակակից ձևերը տարածված են գրեթե բոլոր ծովերում ու օվկիանոսներում և հիմնականում չեն հանդիպում գետերում և լճերում: Ի տարբերություն ոսկրային ձկների՝ նրանց կմախքը ամբողջությամբ կռճիկային է: Կռճիկային ձկների թեփուկները, ի տարբերություն ոսկրային ձկների, դասավորված են ոչ թե իրար վրա, այլ իրար կողք կողքի: Կռճիկային ձկների թեփուկները կազմված են ոսկրանյութից, դենտինից և ծածկված են էմալով:

Բացի այդ կռճիկային ձկները չունեն լողափամփուշտ և խռիկային կափարիչներ. նրանց խռիկները բացվում են անմիջապես դեպի դուրս, խռիկային ճեղքերի միջոցով: Պոչային լողակը անհավասարաբիլթ է՝ վերին մասը ավելի երկար է, քան ստորինը: Կռճիկային ձկները ունեն հարուստ ատամներ, որոնք կարող են հոշոտել որսը, քանի որ նրանք հիմնականում գիշատիչներ են:

Շնաձկների կարգ

Այս կարգում ընդգրկված են շնաձկները: Շնաձկները ծովային խոշոր գիշատիչներ են: Ունեն հզոր պոչային լողակ, որով լողում են և հսկայական, մինչև 15 սմ երկարությամբ ժանիքներ, որոնք դասավորված են մի քանի շարքով: Սպիտակ շնաձուկն ունի 15 մ երկարություն, իսկ պլանկտոնով սնվող կետանման շնաձուկը՝ մինչև 20 մ երկարություն: Գոյություն ունեն նաև փոքր ներկայացուցիչներ, օրինակ՝ Սև ծովում բնակվող կատրան շնաձուկը: Շնաձկները կենդանածին են և քիչ պտղաբեր: Հիմնականում արդյունահանվում են մսի, ճարպի և կաշվի համար:

Ներկայացուցիչներն են՝ 

64.jpg

Սպիտակ շնաձուկ

Հսկա սպիտակ շնաձուկը տարածված է հիմնականում բաց ծովերում և օվկիանոսներում: Նա նախընտրում է հիմնական ջրի մերձափնյա ցամաքային տարածությունները և ոչ մեծ խորությունները: Այդ իսկ պատճառով լուրջ վտանգ է հանդիսանում մարդու համար: Յուրաքանչյուր տարի շնաձկների կողմից մարդկանց հոշոտման բազմաթիվ դեպքեր են գրանցվում: Ջրի՝ 12—24 °C ջերմաստիճանը լավագույնն է նրանց համար: Հետևաբար նրանք հիմնականում բնակվում են Կալիֆորնիայի, Կուբայի, Բրազիլիայի, ՀԱՀ-ի, Ավստրալիայի մերձափնյա ջրերում և Միջերկրական ծովում: Շնաձկները ունեն հրաշալի զարգացած հոտառություն: Նրանք արյան հոտը զգում են նույնիսկ մի քանի տասնյակ մետրից:

68.jpg

Կատվաձկների կարգ

Կատվաձկները հիմնականում ծովային բնակիչներ են, որոնք նախընտրում են բնակվել ծովի հատակում՝ բենթոսում: Ծովի հատակում՝ գրեթե 3000 մ խորության վրա, ազդում է ջրի հսկայական ճնշում, որը չի կարող չազդել կատվաձկների կառուցվածքի վրա: Նշված պայմաններից ելնելով՝ նրանք ունեն սկավառակաձև, մեջքափորային ուղղությամբ տափակացած մարմին: Կատվաձկներից առավել վտանգավոր են էլեկտրական կատվաձկները, որոնց որոշ օրգաններում գեներացվում է մինչև 220 Վ լարմամբ էլեկտրական հոսանք և կիրառվում որսի ընթացքում: Փշապոչ կատվաձկան պոչը նման է երկար մտրակի, որն ունի թույն արտադրող սուր փուշ:

Ներկայացուցիչներն են՝

73.jpg

Էլեկտրական կատվաձուկ

74.jpg

II. Ոսկրային ձկների դաս

Ոսկրային ձկների կառուցվածքային առանձնահատկություններին դուք արդեն հասցրել եք ծանոթանալ, ուստի կդիտարկենք միայն նրանց բազմազանությունը:

Թառափանմանների կարգ

Այս կարգը պատկանում է կռճիկաոսկրայինների ենթադասին: Թառափանմանները քորդա ունեն ոչ միայն սաղմնային ու թրթուրային զարգացման շրջանում, այլև հասուն վիճակում, իսկ կմախքը ոսկրակռճիկային է: Մարմինն իլիկաձև է՝ պատված 3−5 շարք խոշոր ոսկրավահանիկներով: Դրանք ցրված են Եվրոպայում, Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում: Նրանք ծովային բնակիչներ են, սակայն ձվադրում են գետերում:

Թառափանմանները արժեքավոր ձկներ են, արդյունահանվում են մսի և սև խավիարի համար:

Ներկայացուցիչներն են՝

82-w1375.jpg

Սաղմոնանմանների կարգ

Այս կարգը պատկանում է ճառագայթալողակավորների ենթադասին:

Ներկայացուցիչներն են.

Սևանի իշխանը, որը բնակվել և ձվադրել է ինչպես Սևանա լճում, այնպես էլ լիճը թափվող գետերում: Իշխանի արծաթափայլ թեփուկածածկի վրա կան բազմաթիվ սև, երբեմն կարմիր խալեր: Մարմնի մեջքի մասում ունի ճարպալողակ, որը բնորոշ է տվյալ կարգին: Այն հայտնի է իր համեղ, վարդագույն, ճարպերով հարուստ մսով: Սևանա լճի իջեցումը վտանգել է Սևանի իշխանի գոյությունը:

Կարմրախայտը, որը տարածված է Հայաստանի բոլոր գետերում, մարմնի վրա ունի ցրված բազմաթիվ կարմիր ու սև բծեր: Կարմրախայտը գեղեցիկ ու վառ գունավորում է ստանում հատկապես ձվադրման շրջանում:

Սիգը, որի հայրենիքը Լադոգա և Չուդ լճերն են, Հայաստան է բերվել 1920-ականներին: Այն կողքերից ավելի սեղմված է, արծաթափայլ և առանց պուտերի: Գլուխը փոքր է, իսկ դունչը սուր:

87.jpg

Ծածանանմանների կարգ

Այս կարգը պատկանում է ճառագայթալողակավորների ենթադասին: Ծածանանմանների ներկայացուցիչներն են.

Սևանի կողակը, որը ունի արդյունագործական նշանակություն, պատված է ոսկեգույն թեփուկներով, գլուխը մեծ է, դունչը՝ բութ: 

Ծածանը, որը Հայաստանի ջրամբարների ամենաարագ աճող ձկներից է, ունի սննդային նշանակություն: Այն ինտենսիվ բազմանում է և արագ աճում:

Տառեխանմանների կարգ

Այս կարգը պատկանում է ճառագայթալողակավորների ենթադասին: Տառեխանմանների ներկայացուցիչներն են.

Շպռոտը և սարդինան, որոնք ծովերի բնակիչներ են, ունեն փոքր չափեր, բայց արժեքավոր սննդատեսակ են և արդյունաբերական կարևորություն են ներկայացնում:

93.jpg

Վրձնալողակ ձկների ենթադաս

Ներկայացուցիչն է լաթիմերիան, որը մինչև 180 սմ երկարությամբ ու 95 կգ քաշով խոշոր ձուկ է: Ենթադրվում էր, որ անհետացել են 100 մլն տարի առաջ, սակայն 1938 թ. բռնվել է Հնդկական օվկիանոսում:

Ենթադրվում է, որ վրձնալողակ ձկներից կարող են առաջացած լինել երկկենցաղները:

Երկշունչ ձկների ենթադաս

Ներկայացուցիչներն են աֆրիկական թեփուկավորը և ավստրալական եղջերատամը: Այս ձկներն ունեն լողափամփուշտից զարգացած փոքեր, որոնցով կարող են շնչել մթնոլորտային թթվածինը: 1 մ երկարությամբ ավստրալական եղջերատամը անցնում է թոքային շնչառության, երբ չոր եղանակին ցամաքում են գետերը: Աֆրիկական եղջերատամը ջրամբարների չորացման ժամանակ ընկղմվում է տիղմի մեջ և շնչելով օդի թթվածինը՝ քնում է: 

99.jpg

Posted in Կենսաբանություն 7

Թռչունների արտաքին կառուցվածքը

Թռչունները առաջին կենդանի օրգանիզմներն են բնության մեջ, որոնք ունեն մարմնի կայուն ջերմաստիճան՝ +42°C: Այս ջերմաստիճանը կայուն է և չի ենթարկվում փոփոխության՝ ելնելով արտաքին միջավայրի պայմաններից:

Օրգանիզմները, որոնք ունեն մարմնի կայուն, միջավայրի ջերմությունից անկախ մարմնի ջերմաստիճան, կոչվում են տաքարյուններ:

Թռչունները սողուններից հետո հիմնական խումբն են, որոնք ողնաշարավորների մեջ գրավել են օդային տարածքը:

45.jpg

Օդային տարածությունում թռչելու և ակտիվ կենսակերպ վարելու համար թռչունների օրգանիզմը զարգացել է, հարմարվել և բարդացել:

Այսպես՝

  • առջևի վերջույթները վերածվել են թռիչքի թևերի,
  • ունեն իսկական միջնապատով բաժանված քառախորշ սիրտ,
  • մաքուր զարկերակային արյուն,
  • թոքերում շնչառական մեծ մակերես,
  • թեթև ոսկրեր,
  • մարմնի մասնագիտացված արտաքին ծածկույթ՝ փետուրներ:

Թռչունները ունեն չոր մաշկ՝ ծածկված փետուրներով: Համեմատած սողունների՝ թռչունները ունեն լավ զարգացած նյարդային համակարգ:

Թռչունների նյարդային համակարգի զարգացումը հանգեցրել է նրանց բարդ վարքագծի, սեզոնային երևույթների և պայմանական ռեֆլեքսների վառ արտահայտմանը:

49.jpg

Ենթադրվում է, որ մոտավորապես 150մլն տարի առաջ թռչունները սկիզբ են առել հնագույն սողուններից: Ժամանակակից թռչունները, հավանաբար, ծագել են հնագույն ատամնավոր թռչունների պարզունակ խմբից: Դրանք անտառաբնակ էին, իսկ փետրածածկ թևերը սովոր էին ճյուղից ճյուղ թռչելուն:

Այս ձևերը ամենայն հավանականությամբ առաջացել են երկրի հնագույն նստվածքներում հայտնաբերված արքեոպտերիքսից: Պահպանվել են արքեոպտերիքսի կմախքի և փետուրների դրոշմները ապարներում: Դրանց վերականգնման արդյունքում պարզվել է, որ այն ունեցել է փետրածածկ մարմին, երկար պոչ, այնուհանդերձ պահպանված էին սողուններին բնորոշ հատկանիշները:

Ներկայումս արևադարձային անտառների բնակիչ հոացինների ձագերը ծառերի վրա մագլցում են թևերի ազատ մատների օգնությամբ՝ ճյուղերից կառչելով, որը արքեոպտերիքսին բնորոշ հատկանիշ է:

58.jpg

Գրաված լինելով ցամաքային, օդացամաքային և ջրացամաքային կենսամիջավայրերը՝ թռչունները հարմարվել են երկրագնդի ժամանակակից պայմանների տարբեր դրսևորումներին: Այդ հարմարվածության արդյունքում թռչունները ունեն ինչպես սննդային, այնպես էլ արտաքին կառուցվածքային, վարքագծային խայտաբղետություն:

Տաքարյունությունը թռչուններին հնարավորություն տվեց հաղթահարել սառցե դարաշրջանը և բնության մեջ գերակշռող դիրք գրավել:

Հիմք ընդունելով թռչունների հարմարվածությունը միջավայրի այս կամ այն կոնկրետ պայմաններին՝ առանձնացնում են նրանց էկոլոգիական խմբերը:

Դրանք են՝

  • տափաստանային թռչուններ,
  • առափնյա թռչուններ,
  • ճահճային թռչուններ,
  • անտառային թռչուններ,
  • գիշատիչ թռչուններ, 
  • մարդու կողմից բուծվող թռչուններ:

Այժմ հայտնի է թռչունների դասի մոտ 8700 տեսակ, որոնք ընդգրկված են 34 կարգում:

52.jpg

Թռչունների տարբեր ներկայացուցիչների մոտ մարմինը ունի ընդհանուր կառուցվածքային տրամաբանություն: Նրանց մարմինը կազմված է ոչ մեծ կլորավուն գլխից, երկար շարժուն պարանոցից և ձվաձև իրանից և վերջույթներից

1. Գլուխ. իր երկու կողմերին կրում է զույգ խոշոր աչքերը, որոնք ունեն երրորդ՝ թարթող կոպ: Աչքերի ետևում գտնվում են լսողական անցքերը, որոնք ծածկված են փետուրներով: Թռչունների որոշ տեսակներ ունեն գլխի վրա գտնվող վառ կատարներ և մորուքներ: Թռչունների ծնոտները վերածվել են կտուցի, որը կազմված է գանգին անշարժ միացած վերնակտուցից և շարժուն ենթակտուցից:

Կտուցը թռչնի կարևորագույն օրգաններից մեկն է, որը պաշտպանականհարձակվողական, այնպես էլ աշխատանքային և սննդառական օրգան:

Կյանքի և սննդառության առանձնահատկություններով պայմանավորված՝ կտուցը կարող է ունենալ տարբեր ձև և տեսք:

Թռչունների վերնակտուցի հիմքում գտնվում են զույգ քթանցքերը:

191.jpg

2. Պարանոց. ապահովում է գլխի շարժուն միացումը իրանին և նրա սահուն շարունակությունն է հանդիսանում:

3. Իրան. կրում է առջևի և հետին զույգ վերջույթները և փետրային պոչը:

4. Վերջույթներ. բոլոր թռչունները տեղաշարժվում են հետևի վերջույթներով ցամաքում, իսկ օդում՝ թռչում, սավառնում կամ ճախրում են թևերի վերածված առջևի վերջույթներով: 

Առջևի վերջույթներ — թևերը կազմված են բազկից, նախաբազկից, դաստակից: Ծածկված են փետուրներով և հանգիստ վիճակում ծալված են մարմնի կողքերին:

Հետևի վերջույթներ — ոտքերը կազմված են ազդրից, սրունքից, կրնկաթաթից և մատներից: Թռչունների մեծ մասի ոտքերը կրում են չորս մատներ, որոնցից երեքը ուղղված են դեպի առաջ, մեկը՝ ետ:

Վազող թռչունների ոտքերը երկար են: Քայլելիս կամ վազելիս նրանք հենվում են մատների վրա, ջրլողների մոտ մատները միացած են լողաթաղանթով: Թռչունների մի մասի մատները կրում են ճանկեր:

63.jpg

Թռչունների մաշկը կազմված է վերնամաշկից և բուն մաշկից: Թռչունների մաշկային միակ գեղձը պոչուկային գեղձն է, որը գտնվում է պոչային ողերի վրա:

Պոչային գեղձի արտազատուկով թռչունները օծում են իրենց մարմինը, ինչի արդյունքում այն դառնում է ճկուն և անջրաթափանց:

Բուն մաշկում գտնվում են արյունատար անոթները, փետուրների հիմքերը, մկանային խրձերը: Բուն մաշկի խորը շերտերը նուրբ են և սպունգանման: Այդտեղ կուտակվում են պաշարային ճարպերը:

Վերնամաշկը հատկապես ոտքերի կրնկաթաթի և մատների վրա առաջացնում է սողուններին բնորոշ եղջերային թեփուկներ:

Թռչունների ողջ մարմինը, բացառությամբ կտուցի և սրունքից ներքև գտնվող հատվածների, ծածկված է փետուրներով:

Փետուրը թռչունների կյանքը, գործունեությունը և կենսունակությունը ապահովող հիմնական օրգանն է:

Ուշադրություն

Որոշ տեսակի փետուրների վնասումը կամ կորուստը կարող է հանգեցնել թռչունների մահվան:

Փետուրները մաշկի եղջերային ծածկույթների ձևափոխումներ են, որոնք միտված են թռչնի ջերմակարգավորման և թռիչքի ապահովմանը: 

62.jpg

Տարբերակում ենք երեք տիպի փետուրներ՝ ուրվագծային փետուրներ, աղվափետուրներ և բմբուլ:

1. Ուրվագծային փետուրներ — կազմված են սնամեջ բնից, և նրա երկու կողքերին գտնվող թիթեղանման հովհարներից:

Բունը կազմված է առանցքից, որին միանում են հովհարները: Հովհարները կազմված են բնից դուրս եկող առաջնային քիստերից, որոնք միմյանց միանում են երկրորդային քիստերով:

Ուրվագծային փետուրները դասակարգում ենք.

Թափափետուրների — գտնվում են թևերի վրա և ստեղծում են թռիչքային մակերեսը:

Ղեկափետուրների — պոչի հովհարաձև փետուրներն են, որոնք կարգավորում են թռիչքը օդում:

Ծածկափետուրների — արտաքինից պատում են թռչունի մարմինը և գլուխը:

2. Աղվափետուրներ — չունեն երկրորդային քիստեր, դասավորված են ուրվագծայինների տակ և պաշտպանում են թռչնին ջերմության կորստից:

3. Բմբուլներ — կարող են լինել թելանման կամ փափուկ քիստերի փնջի տեսքով:

69.jpg

Փետրածածկույթն առաջնային նշանակություն ունի թռչնի կյանքում: Թռչունները փոքրամարմին կենդանիներ են, իսկ կենդանին որքան փոքր է, այդքան արագ է ցրվում ջերմությունը: Փետուրները պաշտպանում են թռչնին ջերմության կորստից: Սառցե դարաշրջանում նրանք թույլ են տվել, որպեսզի միջավայրի ցածր ջերմաստիճանային պայմաններում ունեն կայուն մարմնի ջերմություն:

Փետրածածկույթը ուղղակի հնարավոր է դարձնում թռիչքի հնարավորությունը և մարմնին տալիս է շրջհոսելի ձև:

Ուշադրություն

Թռչուններին բնորոշ է փետրափոխությունը: 

Փետուրներն ունեն բազմազան և վառ գունավորում: Թափված փետուրները հատուկ ուշադրություն են արժանացել մարդու կողմից:

Որոշ կենդանիների փետուրներ այնքան թանկարժեք են եղել, որ հանդիսացել են հարստության խորհրդանիշներ:

71.jpg

Թռիչքով պայմանավորված՝ թռչունների կմախքը բավականին առանձնահատկություններ ունի: Ոսկորները լցված են օդով, թեթև և ամուր են:

Թռչունների կմախքը ունի նույն հիմնական բաժինները` I. գանգ, II. ողնաշար, III. գոտիներ, IV. վերջույթներ:

I. Գանգ. կազմված է գանգատուփից և կտուցի ոսկրերից:

II. Ողնաշար. ունի 5 բաժին՝ պարանոցային, կրծքային, գոտկային, սրբանային, պոչային:

Պարանոցային ողերը միմյանց շարժուն միացած են, 9-ից 25-ն են և կարող են պտտվել 180°-ով, բվերի մոտ՝ 270°-ով:

Կրծքային ողերը սերտաճած են, որոնց ամրացած են կողերը: Կողերը շարժուն հոդավորված են երկու մասի: Միանալով մի կողմից ողնաշարին, իսկ մյուս կողմից կրծոսկրին՝ կազմում են կրծքավանդակը:

Թռչունների մեծ մասի կրծոսկրն ունի ողնուց, որին միանում են թռիչքն ապահովող մկանները:

Գոտկային և սրբանային ողերը սերտաճելով ձևավորում են սրբոսկր, որը ամուր հենարան է թռիչքի համար:

Պոչային ողերը ևս սերտաճում են և ավարտվում պոչուկոսկրով, որին միանում են պոչի ղեկափետուրները:

11.jpg

III. Գոտիներ

Առջևի գոտի՝ ուսագոտի — կազմված է զույգ կտցոսկրերիցզույգ թիակներիցզույգ անրակներից: Անրակները միանալով՝ կազմում են աղեղ:

Ապահովում է թևերի թափահարումը թռիչքի ժամանակ:

Ետևի գոտի՝ կոնքագոտի — կազմված է զույգ կոնքերից, դրանցից յուրաքանչյուրը կազմված է սերտաճած երեք ոսկրերից:

Հենարան է հանդիսանում հետևի վերջույթների համար:

IV. Վերջույթներ. ունեն զույգ վերջույթներ՝

Առջևի վերջույթներ — կենտ բազուկոսկրզույգ նախաբազկի ոսկրեր՝ ճաճանչոսկր, արմուկոսկր, սերտաճած նախադաստակ և դաստակ, 3 մատներ:

Ետևի վերջույթներ — կենտ ազդոսկրզույգ սերտաճած սրունքի ոսկրեր, կրնկաթաթ, 4 մատներ:

Թռիչքով պայմանավորված հատկապես լավ են զարգացած թռչունների մկանները: Հատկապես վառ են արտահայտված՝

կրծքային մեծ մկանները — թռիչքի ժամանակ իջեցնում են թևերը:

ենթանրակային մկանները — թռիչքի ժամանակ բարձրացնում են թևերը:

193.jpg

Լավ են զարգացած նաև ետին վերջույթների մկանները, որոնք ապահովում են թռչունների լողը, շարժը ցամաքում:

Posted in Կենսաբանություն 7

Սողունների բազմացումը և զարգացումը

Սողունների սեռական օրգանները և դիմորֆիզմը

Բոլոր սողունները բաժանասեռ կենդանիներ են և բազմանում են ներքին բեղմնավորմամբ: Սողունների բազմացման օրգանները կառուցվածքով շատ նման են երկկենցաղների բազմացման օրգաններին:

Արուն ունի երկար զույգսերմնարաններ, որոնք սերմնածորաններով բացվում են կոյանոցի մեջ:

Էգը ունի զույգ ձվարաններ, որոնք ձվատարներով բացվում են կոյանոցի մեջ:

195.jpg

Բազմացման շրջանում զարգացած ձվաբջիջը բեղմնավորվում է սպերմատոզոիդի հետ հենց էգի օրգանիզմում:

Սողունների մոտ լավ արտահայտված է սեռական դիմորֆիզմը: Արուները ունեն վառ գունավորում, ավելի խոշոր են և գրավում են էգերին: Արուներին բնորոշ է նաև մեկ այլ առանձնահատկություն. նրանք բազմացման ընթացքում, օրինակ՝ որոշ մողեսներ, մաշկի վրա, մեջքի երկարությամբ կարող են ձեռք բերել լրացուցիչ կատարներ, թմբուկներ, հավելյալ երանգներ: Այդ ամենը բարձրացնում է արուի գրավչությունը էգի մոտ:

53.jpg

Տարբերում ենք սողունների բազմացման և զարգացման 5 հիմնական փուլ.

  • ձվազատում
  • բեղմնավորում 
  • ձվի զարգացում
  • ձվադրում
  • ուղղակի զարգացում

Ձվազատում

Էգի սեռական օրգաններում՝ ձվարաններում, զարգանում են իգական սեռական բջիջները՝ ձվաբջիջները: Ձվարանից դուրս գալուց հետո ձվաբջիջը ընկնում է ձվատարի վերին, ձագարաձև լայնացած մասը: Ձվատարը ձգվում է մինչև կոյանոց և բացվում դրա մեջ: Կատարվում է հասունացած ձվաբջջի ձվազատում, որը արդյունքում մնում է էգի օրգանիզմում:

Screenshot_1.png

Բեղմնավորում

Գարնանը, երբ եղանակը տաքանում է, սկսվում է սողունների բազմացման շրջանը: Զուգավորման ժամանակ արուն սերմնաբջիջները լցնում է էգի կոյանոցը: Կոյանոցից շարժուն սպերմատոզոիդները ձվատարով բարձրանում և թափանցում են ձվաբջիջների մեջ: Ձվատարներում կատարվում է բեղմնավորում: Բեղմնավորումից ձևավորվում է զիգոտ: Զիգոտից սկիզբ է առնում սաղմնավորումը: 

60.jpg

Ձվի զարգացում

Բեղմնավորված ձվաբջիջը ձվատարով անցնելու ընթացքում պատվում է մագաղաթանման, ճկուն թաղանթով, օրինակ՝ օձերի և մողեսների մոտ: Կոկորդիլոսների և կրիաների բեղմնավորված ձվաբջիջները պատվում են կրային կճեպով: Ձվատարով շարժվելու ընթացքում կատարվում է բեղմնավորված ձվաբջջից ձվի զարգացման գործընթացը, որը ավարտին է հասնում կոյանոցում:

52.jpg

Սողունների ձուն հարուստ է դեղնուցով և ունի ցամաքի վրա սաղմի զարգացումն ապահովող հարմարանքներ:

Ձվի կառուցվածքային մասերն են.

  • արտաքին ամուր թաղանթ
  • սաղմնային թերթիկներ
  • դեղնուցապարկ
  • սաղմ

Դեղնուցի բաղադրության մեջ կան սաղմի աճման համար անհրաժեշտ բոլոր սննդարար նյութերը: Ձվի թաղանթները պաշտպանում են սաղմը արտաքին ազդեցությունից: Կճեպը ծակոտկեն է, որի շնորհիվ ձուն կատարում է նյութափոխանակություն: Ձվի մեջ՝ սաղմի շուրջ, զարգանում են սաղմնային թաղանթներ. դրանցից մեկը՝ ամնիոնը լցված է հեղուկով և ստեղծում է սաղմի զարգացման համար անհրաժեշտ ջրային միջավայր: Երկրորդ թաղանթը՝ ալլանթոիսը, հարուստ է արյունատար անոթներով և ապահովում է սաղմի շնչառությունն ու արտաթորությունը: Երրորդ թաղանթը՝ խորիոնը, սահմանազատում է սաղմնային մարմինը սպիտակուցային մարմնից և ապահովում դրանց միջև նյութափոխանակությունը: Սպիտակուցը հիմնական կիրառելի սննդային միջավայրն է, որից սաղմը ի վիճակի է կլանել պիտանի նյութեր և արտազատել արգասիքներ:Ձվադրում

Սողունները ձվերը դնում են ավազի, հողի մեջ, քարերի արանքում, տերևների տակ: Որոշ տեսակների ձվերը մնում են ձվատարում մինչև զարգացման ավարտը: Այդ դեպքում ձագերը դուրս են գալիս ձվերից անմիջապես ձվադրման պահին: Բազմացման այս ձևը կոչվում է ձվակենդանածնություն: Որոշ տեսակների սաղմը զարգանում է մոր ձվատարին ամրացած և պատված չէ ձվային թաղանթներով: Բազմացման այս ձևը կոչվում է կենդանածնություն: Որոշ սողունների արուներն ընդհանրապես չեն հանդիպում, և էգերը բազմանում են առանց բեղմնավորման՝ կուսածնությամբ:

65.jpg

Ուղղակի զարգացում

Լրիվ ձևավորված սաղմը, որը ամբողջական ձևավորված օրգանիզմ է, իր դնչի վրա գտնվող ատամիկով պատռում է ձվի թաղանթը և դուրս գալիս արտաքին միջավայր: Սողունների զարգացումը ուղղակի է՝ առանց կերպարանափոխության: Ձագերը ծնողների խնամքի կարիքը չեն զգում:

66.jpg
Posted in Անգլերեն

English

E=He`s going to swim.

D=I`m going to cook a great meal tonight!

F=It`s going to be a lovely day.

A=They aren`t going to eat anything else today!

C=Mum`s going to be angry!

B=I`m going to be a doctor when I grow up.

Posted in Գրականություն

Հորթը

Օրը թեքվում է դեպի մայրամուտ,

Հովերն են խաղում ձորալանջն ի վար,

Երկարում են խիտ ստվերներն անփույթ

Եվ կամաց-կամաց խառնվում իրար:

Մի հորթ է նստել թեք ձորալանջին,

Թփերում կորած կածանի վրա,

Կարծես քանդակված մի տերև լինի

Մոր լեզվի հետքը ճակատին նրա:

Խոնավ սևահողն իր խոնավ դնչին,

Թփի տակ նստել, որոճում է լուռ…

Մասրենու մի ոստ կպել է պոչին

Եվ թվում է, թե էլ չի պոկվելու:

Ականջի մեկը կախել է մի քիչ,

Իսկ մեկով ինչ-որ ձայներ է որսում,

Կախ ականջի տակ, կիսախուփ աչքից

Արցունքի բարակ առուն է հոսում:

                                                                                                                                                  Կանաչ փրփուր է կաթում շրթունքից,

Եվ կանաչել է լեզուն բերանում…

Իսկ աչքից բխած առվի ակունքին

Մի ճանճ է իջել ու չի հեռանում:

Մորթն է թրթռում, երբ ճոճվող թփի

Տերևը  հանկարծ քսվում է նրան,

Եվ թրթռում է մորթի հետ նրբին՝

Ծաղկած մասրենու ստվերը վրան…

Հորովելներ են ոլորվում դաշտին,

Սարերի վրա գառներ են մայում…

Մանկության աչքեր, դուք եք այդ հորթին

Մասրենիների արանքից  նայում:

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Բառերը էլ.  բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Ձորալանջ-ձորը եզերող լեռան լանջ, անփույթ-անհոգ, կածան-Ոտքի նեղ ճանապարհ, որոճալ-կերածը բերանը ետ բերելով կրկին ծամելով մանրացնել ու կուլ տալ, հորովել-վարելիս երգվող երգ:

  1. Նկարագրի՛ր հորթին ըստ բանաստեղծության:

Հորթը ըստ բանաստեղծության շատ տանջված, հոգնած, ծարավ էր։

  1. Նկարագրի՛ր հորթին շրջապատող բնությունը:

Ստվերոտ, քամոտ, մասրենու թփերով շրջապատված ձորալանջ էր նկարագրված։

  1. Բացատրի՛ր հետևյալ փոխաբերությունները՝ ա. Հովերն են խաղում ձորալանջն ի վար-քամի է փչում։ բ. Հորովելներ են ոլորվում դաշտին-ձայներ են հնչում դաշտում։
  2. Բանաստեղծության մեջ արտահայտված զգացումը մեկ բառով ինչպես կանվանես:

Մեղքի զգացողություն։

6. Տեքստի բոլոր գոյականները դարձրու հոգնակի:

Օր-օրեր,

հորթ-հորթեր,

թուփ-թփեր,

սար-սարեր,

ձորալանջ-ձորալանջեր,

մասրենի-մասրենիներ։

Posted in Մայրենի

Գործնական քերականություն

1. Նախադասության միտքն արտահայտի՛ր բայը ժխտական դարձնելով:Օրինակ`
Մենք դժկամորեն գնացինք նրա հետևից:- Մենք հաճույքով չգնացինք նրա հետևից:


Ամբողջ ճանապարհին մենք միայն մի անգամ կանգ առանք խորհրդակցելու:
Մեր արածն ապարդյուն աշխատանք էր:
Կղզու նահանգապետը կամեցավ այծերից փրկել էբենոսի անտառները:
Նրա մտադրությունը սխալ հասկացան:
Նրան անլուրջ պատասխան տվեցին:
Այծերը էբենոս ծառից կարևոր են:

2. Նախադասության մեջ շարադասության սխալ կա. ուղղի՛ր:

Որոշակիորեն արահետը ձգվեց բլուրն ի վեր, ու հասկացա, որ հասել ենք բլրի ստորոտին:
Դանակով ծակծկող փշերն ու լիանաները կտրում ու ճամփա էր բացում ետրից եկողների համար:
Նա աղմկոտ էր շնչում, բայց անաղմուկ ոտքերը դնում էր փափուկ խոտի վրա:
Շատ հեշտ էր բարձրանում, կարծես հարթ քայլում էր ճանապարհով:
Շատ լավ խոտերի բույնը քողարկում էին:

3. Ա. և Բ. Նախադասությունները համեմատի՛ր  և  գրի՛ր տարբերությունները:Ա. Ամերիկացի գիտնականների հետազոտություններից պարզվել է, որ մարդն օրական միջին հաշվով  կես ժամ խոսում է:
Բ. Մարդն օրական խոսում է միջին հաշվով  կես ժամ: Դա պարզվել է  ամերիկացի գիտնականների հետազոտություններից:
Ա. Լեհական Ենջուվեյ փոքրիկ բնակավայրն ամբողջ Եվրոպայում հայտնի է եզակի ժամացույցների թանգարանով, որտեղ չորս հարյուր ժամացույց է ցուցադրված: Բ. Լեհական Ենջուվեյ փոքրիկ բնակավայրն ամբողջ  Եվրոպայում հայտնի է եզակի ժամացույցների թանգարանով: Այնտեղ չորս հարյուր ժամացույց է ցուցադրված: