Posted in Գրականություն

Հաստլիկն ու նիհարը,

Կարդա՛ ,,Հաստլիկն ու նիհարը,, պատմվածքը: 
Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ: 

Կայարան-երկաթուղի,

կապոց-թղթի կամ որևէ բանի մեջ ծրարված՝ փաթաթված իրեր,

գիմնազի-հանրակրթական միջնակարգ ուսումնական հաստատություն,

խոժոռվել-ընդունել,

պարգև- որևէ կարգի հատուցում, որ տրվում է որոշ ծառայությունների՝ վաստակների ևն համար:


Բնութագրի՛ր հաստլիկին: 

Իմ կարծիքով հաստլիկը շատ գոռոզ էր։


Բնութագրի՛ր նիհարին: 

Նիհարը շատ խեղճ էր և տխուր։

Posted in Գրականություն

Հորթը

Օրը թեքվում է դեպի մայրամուտ,

Հովերն են խաղում ձորալանջն ի վար,

Երկարում են խիտ ստվերներն անփույթ

Եվ կամաց-կամաց խառնվում իրար:

Մի հորթ է նստել թեք ձորալանջին,

Թփերում կորած կածանի վրա,

Կարծես քանդակված մի տերև լինի

Մոր լեզվի հետքը ճակատին նրա:

Խոնավ սևահողն իր խոնավ դնչին,

Թփի տակ նստել, որոճում է լուռ…

Մասրենու մի ոստ կպել է պոչին

Եվ թվում է, թե էլ չի պոկվելու:

Ականջի մեկը կախել է մի քիչ,

Իսկ մեկով ինչ-որ ձայներ է որսում,

Կախ ականջի տակ, կիսախուփ աչքից

Արցունքի բարակ առուն է հոսում:

                                                                                                                                                  Կանաչ փրփուր է կաթում շրթունքից,

Եվ կանաչել է լեզուն բերանում…

Իսկ աչքից բխած առվի ակունքին

Մի ճանճ է իջել ու չի հեռանում:

Մորթն է թրթռում, երբ ճոճվող թփի

Տերևը  հանկարծ քսվում է նրան,

Եվ թրթռում է մորթի հետ նրբին՝

Ծաղկած մասրենու ստվերը վրան…

Հորովելներ են ոլորվում դաշտին,

Սարերի վրա գառներ են մայում…

Մանկության աչքեր, դուք եք այդ հորթին

Մասրենիների արանքից  նայում:

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Բառերը էլ.  բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Ձորալանջ-ձորը եզերող լեռան լանջ, անփույթ-անհոգ, կածան-Ոտքի նեղ ճանապարհ, որոճալ-կերածը բերանը ետ բերելով կրկին ծամելով մանրացնել ու կուլ տալ, հորովել-վարելիս երգվող երգ:

  1. Նկարագրի՛ր հորթին ըստ բանաստեղծության:

Հորթը ըստ բանաստեղծության շատ տանջված, հոգնած, ծարավ էր։

  1. Նկարագրի՛ր հորթին շրջապատող բնությունը:

Ստվերոտ, քամոտ, մասրենու թփերով շրջապատված ձորալանջ էր նկարագրված։

  1. Բացատրի՛ր հետևյալ փոխաբերությունները՝ ա. Հովերն են խաղում ձորալանջն ի վար-քամի է փչում։ բ. Հորովելներ են ոլորվում դաշտին-ձայներ են հնչում դաշտում։
  2. Բանաստեղծության մեջ արտահայտված զգացումը մեկ բառով ինչպես կանվանես:

Մեղքի զգացողություն։

6. Տեքստի բոլոր գոյականները դարձրու հոգնակի:

Օր-օրեր,

հորթ-հորթեր,

թուփ-թփեր,

սար-սարեր,

ձորալանջ-ձորալանջեր,

մասրենի-մասրենիներ։

Posted in Գրականություն

Է՛հ, բախտս չի բերում: Հարուկի Մուրակամի

haruki-404x227

Այդ օրը, երբ մենք Ստոկհոլմում վարձու ավտոմեքենա վերցրինք, մեր բախտը բերում էր: Նախ՝ մեքենան ուղիղ հյուրանոցի առաջ բերեցին: Երկրորդ՝ նոփ-նոր «Սաաբ 9-3» էր, ոչ թե ինչ-որ հին-մին «Օպել-Աստրա»: Մայիսն էր: Կապույտ սկանդինավյան երկինքը թեթև լողում էր մեր գլխավերևում: Ծրագիրն ինքնաբերաբար ծնվեց՝ որոշեցինք արագընթաց խճուղիով գնալ հարավ: Ճանապարհին ուզում էինք ինչ-որ գյուղակում կանգ առնել ու տեղի հաճելի հյուրանոցում մի քանի օր անցկացնել: Հետո լաստանավով (ավտոմեքենայի հետ) լողալ Դանիա: (Հիմա հնարավոր է կամրջով գնալ, բայց այն ժամանակներում Դանիա հասնում էին լաստանավով, որ նրբագեղ հանդարտությամբ այս ու այն ափ էր լողում): Սքանչելի ծրագիր է, չէ՞: Ազատություն: Մեր բոլոր գործերը Ստոկհոլմում ավարտել էինք, հրաշալի տրամադրություն ունեինք ու մտովի վայելում էինք հաճելի ճանապարհորդության հմայքները:

Առավոտ վաղ դուրս եկանք հյուրանոցից ու նստեցինք մեքենան: Շարժիչը բվվաց և մի քանի րոպեից քաղաքի փողոցներն ավարտվեցին, մենք դուրս եկանք արագընթաց խճուղի: Ձեռքի փոխանցատուփի լծակը սահուն ենթարկվում էր դաստակիս շարժումներին՝ ասես տաք դանակով կարագ ես կտրում: Եվ եթե ինձ խնդրեին ընտրել, ասենք, ոչ ամենա-ամենա-ամենաերջանիկ առավոտը իմ կյանքում, այլ առաջին տասնյակը, այդ առավոտը հաստատ ցանկում կհայտնվեր:
Ճաապարհին կանգ առանք և հրաշագեղ լճակի ափի ռեստորանում նախաճաշեցինք՝ ձուկ ու սալաթ: Ու շարունակեցինք դեպի հարավ մեր ճանապարհը: Մեքենայի պատուհանից աչք էին շոյում գարնանայնորեն թարմ, կանաչապատ դաշտերը, «Սաաբի» շարժիչը համաչափ ու հաճելի գվվում էր՝ Մոցարտի «Փոստային գալարափողի սերենադի» տակտով: Օրը փառահեղ էր: Այդ փառահեղ անվերջության մեջ ուղեկցուհիս ինձ հարց տվեց՝ ասես «Կոպիտ իրականություն» անվանվող կոշտ քաթանի պարկի ամենատակից հանեց երկշաբաթյա վաղեմության կեղտոտ գուլպաները, որոնցով թենիսի մի քանի պարտիա ես խաղացել: Մղձավանջային հարց.
-Իսկ անձնագրերը, հետդարձի տոմսերն ու դրամը վերցրե՞լ ես:
-……………….
Անձնագրերը, հետդարձի տոմսերն ու դրամը:
Մեր փաստաթղթերը, իդեպ. թանկարժեք իրերի համար նախատեսված հատուկ քաթանե տոպրակի մեջ, ես պահպանության էի հանձնել հյուրանոցի պահոց: Եվ, իհարկե, մոռացել էի վերցնել:
Ես նայեցի ցուցիչին. մենք արդեն Ստոկհոլմից 250 կիլոմետր հեռացել էինք: 250 կիլոմետր, այսինքն՝ մոտավորապես Տոկիոյից Համանակո լիճը: Հեռու է, չէ՞: Արդեն ցերեկվա երեքն էր: Խոր ու ծանր հոգոց հանելով ես կանգ առա ճանապարհի եզրին: Ու հենց այդ պահին, կարծես ինձ էր սպասում, անձրև սկսվեց:
Մենք վերադարձանք Ստոկհոլմ: Ուրիշ ելք չկար: Հյուրանոց հասանք միայն ուշ երեկոյան (քաղաք մտնելով ես, իհարկե, մոլորվեցի), արևը վաղուց մայր էր մտել: Հոգնածությունից ու ներքին ինչ-որ ամայությունից մենք նույնիսկ ի վիճակի չէինք խոսել: Եթե իրար են հաջորդում շատ հաճելի իրադարձություններ, հետո անպայման սկսվում է հակառակը: Այդպես է կյանքը կառուցված: Ինչ կարող ես անել:
Նույնիսկ հիմա, երբ նայում եմ Շվեդիայի քարտեզին, անմիջապես հիշում եմ հենց այդ օրը ու հերթական անգամ համաձայնում եմ ժողովրդական իմաստնությանը՝ «Եթե ամեն ինչ շատ լավ էշուտով ամեն ինչ շատ վատ է լինելու»:
Իսկ Շվեդիային հաստատ այնքան էլ հաճելի չէ, որ ես իրեն հիշում եմ այդ ենթատեքստում:

Հարցարան

  1. Ո՞րն է պատմվածքի արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք.
  • անմիջականությունը, անկեղծությունը
  • սյուժեն հետաքրքիր է
  • լարված դեպքեր են նկարագրված
  • հումորային է պատումը
  • ստեղծագործության մեջ կարևոր գաղափար է ներկայացված
  • արժանիք չունի:

լարված դեպքեր են նկարագրված

Ես ընտրեցի սա, քանի որ ճամփորդության կեսից պատմվածքի հերոսը պարզում է, որ անձնագրերը չի վերցրել, և այդ պահից սկսած ընկնում է լարվածության մեջ։

2. Տրված բնութագրումներից որո՞նք են համապատասխանում պատմող հերոսին. Ընտրությունը հիմնավորե՛ք՝ հղում անելով տեքստին.

  • կենսախինդ էր
  • ամեն ին չ բարդացնում էր
  • չէր սիրում ճամփորդել
  • անփույթ էր
  • ուներ երջանկության իր ընկալումը:

անփույթ էր

Անփույթ էր, որովհետև անձնագրերը մոռացել էր։

Posted in Գրականություն

Գողացած հեծանիվը

Կարդա՛ Վ. Սարոյանի ,,Գողացած հեծանիվը,, պատմվածքը, վերլուծիր:

Պատմվածքից դուրս բեր այն հատվածը, որտեղ ներկայացվում է հեծանիվը վերցնելու պատճառը. արդարացվա՞ծ արարք է, ինչու՞:

 

1919 թվականի այդ նկարը լի էր հրճվանքի, անհոգության ու սխրանքի
տրամադրություններով, և երբ Այք Ջորջը դուրս եկավ կինոթատրոնի շենքից, այդ
կինոնկարի եռանդուն, խիզախ ու հաջողակ տղան արդեն ինքն էր:
Եվ քանի որ ինքն արդեն ուրիշ էր և իր արարքը ամենևին էլ սխալ չէր հասկացվի, նա
վերցրեց հեծանվակայանում սպասող բոլորովին նոր հեծանիվը և ողջ աշխարհի աչքի առաջ
նստեց ու սլացավ:

Կինոյի ազդեցության տակ տղան կատարեց այդ արարքը, քանի որ նա իրեն ուժեղ էր զգում և չեր կարծում, որ սխալ արարք է անում։

Տարբերություն կա՞ Այքի արած գողության և իրենից արված գողության միջև

Ըստ տղայի կար, քանի որ իր կարծիքով ինքը գողություն չեր արել։

 (երկու պատասխանի դեպքում էլ ասածդ հիմնավորիր): Իրավունք ունե՞ր զայրանալու:

Իմ կարծիքով իրավունք չուներ զայրանալու, քանի որ նա ստացավ այն պատիժը , որին արժանի էր նա։

Posted in Գրականություն

Անունդ տալիս

Հայաստա՛ն, անունդ տալիս,
Ժայռի մեջ մի տուն եմ հիշում,
Ալևոր կամուրջի հոնքին
Ծիծեռի մի բույն եմ հիշում,
Թեքված մի մատուռ եմ հիշում
Եվ բերդի տեղահան մի դուռ,
Ավերակ տաճարի մի վեմ
Եվ բեկված մի սյուն եմ հիշում:

Հիշում եմ լքված մի թոնիր,
Բերանին մամռոտած մի խուփ,
Մամռոտած որմի խոռոչում
Մասրենու վարսաթափ մի թուփ,
Աշխարհի քարերին մաշված,
Աշխարհից խռոված մի ցուպ,
Եվ հեռվում ինչ-որ ուշացած
Ձիերի դոփյուն եմ հիշում:

Արևոտ մի սար եմ հիշում,
Ճակատին ձյունի պատառիկ,
Սարն ի վար բարակ մի առու-
Շուրթերին հայրեն ու տաղիկ,
Ցորենի կանաչ արտի մեջ
Առվույտի կապույտ մի ծաղիկ
Եվ արտի եզրին՝ մենավոր
Մի բարդու շրշյուն եմ հիշում:

1. Դուրս բեր մգեցված բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

Ալևործեր

Ծիծեռիծիծեռնակ

մատուռեկեղեցի

վեմ-սալաքար

որմիպատ

խոռոչումփոս

վարսաթափմազաթափ

ցուպձեռնափայտ

հայրենՀայկական ժողովրդական տաղաչափության մի տեսակը

տաղիկ— գեղեցիկ տաղ

առվույտիայդ բույսը ցանած արտ:

2. Դուրս բեր քեզ դուր եկած ամենագեղեցիկ նկարագրությունը։ 

Աշխարհի քարերին մաշված,
Աշխարհից խռոված մի ցուպ,-
Եվ հեռվում ինչ-որ ուշացած
Ձիերի դոփյուն եմ հիշում:

3. Դու ի՞նչ ես հիշում Հայաստան ասելիս։ 

Հիշում եմ մեր բակը հիշում եմ մեր տունը շատ եմ սիրում մեր բերքը։ Ինձ ամենա շատը դուր է գալիս մեր գյուղերը։

Posted in Գրականություն

Համո Սահյան «Նեղվում եմ»

Նեղվում եմ, խփում են կրծքիս, 
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ, 
Ներում եմ, նստում են գլխիս, 
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։
     
Առնում են ու ետ չեն տալիս, 
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։
Մեռնում եմ, երբ ուշ են գալիս, 
Ես զոհ եմ, իրենք են դժգոհ։

Բանաստեղծության ասելիքն այն է, որ չպետք է խեղճ լինես, որպեսզի քեզ չօգտագործեն իրենց նպատակների համար։

Posted in Գրականություն

Համո Սահյան «Կուզես պայթիր»

Կուզես պայթիր, կուզես ճչա,
Քեզ մարդու տեղ դնող չկա,
Զգույշ, գլխիդ փորձանք չգա,
Սիրտ, անցել է սրտի դարը:
Էլ չեն երդվում քո արևով,
Չեն տաքանում քո բարևով,
Էլ չես վառում դու վառվելով
Սիրտ, անցել է քո հազարը:
Ինչքան տխրես, ինչքան ժպտաս
Ինչքան խփես ու թպրտաս,
Միևնույն է, տանուլ կտաս,
Էլ չի բերում, սիրտ քո զարը:
Միտքն է հիմա սերն աշխարհի,
Աշխարհակալ տերն աշխարհի,
Բեռնակիրն ու բեռն աշարհի,
Եվ աշխարհի ճանապարհը:

Բանաստեղծությունը կոտրված սրտի մասին է, նա կռվում է իր սրտի հետ որովհետև նա դժգոհ է իր կյանքից։

Posted in Գրականություն

Սահյան

Ամպրոպից հետո

Երկինքն ավելի կապույտ է լինում,

Խոտերն ավելի կանաչ են լինում

Ամպրոպից հետո։

Ամպրոպից հետո

Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,

Կակաչն ավելի կարմիր է լինում

Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։

Ամպրոպից հետո

Սարերն ավելի բարձր են երևում,

Խոր են երևում ձորերն ավելի,

Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։

Ծառերն ավելի խոնարհ են լինում

Ամպրոպից հետո,

Եվ հավքերը մեր գլխավերևում

Իրար կանչում են ավելի սրտով.

Ամպրոպից հետո

Բարի է լինում արևն ավելի,

Եվ մենք ավելի սիրով ենք իրար

Բարի լույս ասում։

Ամպրոպից հետո աշխարհը և դու

Հասկանալի եք լինում ավելի…

Հարցեր և առաջադրանքներ՝

1. Գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը:

Բանաստեղծության ասելիքն այն է, որ ամպրոպից հետո կատարվում է հրաշքներ, մարդիկ մի տեսակ բարիանում են։

2. Բանաստեղծության միջից դուրս գրիր հերոսներին իրենց բնութագրող բառերի հետ. օրինակ՝ կապույտ երկինք…։

Ճերմակ շուշան

խորը ձորեր

բարձր սարեր

խոնարհ ծառեր

արձակ տափաստաններ։

3. Ո՞ր բառերն ու բառակապակցություններն են կրկնվում: Դրանք ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:

Ամպրոպից հետո

Կրկնվող բառակապակցությունը բանաստեղծությանը տալիս է իմաստ։

4. Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:

Ամպրոպից հետո

Բարի է լինում արևն ավելի,

Եվ մենք ավելի սիրով ենք իրար

Բարի լույս ասում։

Ամպրոպից հետո աշխարհը և դու

Հասկանալի եք լինում ավելի

5. Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:

Որ ամեն վատ բանից հետո լինում է դրական բաներ։

6.Բառարանի օգնությամբ բացատրի՛ր հավք, խոնարհ, տափաստան բառերը :

հավք-թռչուն

խոնարհ-համեստ

տափաստան-խոտով ծածկված հարթավայր։

Posted in Գրականություն

Անքնություն

Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը,
Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,
Պայտերը խփում են, խփում են հողին․-
Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին:
Գնո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են ձիերը,
Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,
Պայտերը դոփում են քունքի՛ս մեջ հիմա․-
Անհա՜յտ է աշխարհը՝ անցում է ու մահ

ԻՄ ԽՈՍՔԵՐԸ ԿԱՐԿԱՉՈՒՄ ԵՆ ԿԱՊՈՒՅՏՈՒՄ

Իմ խոսքերը կարկաչում են կապույտում,
Կարկաչում են ու կանչում են, կապույտում:
Կարոտներ կան, որ անմարմին ու տրտում —
Միայն շշուկ ու հնչյուն են — կապույտում:
Երազներ կան, որ կարոտներ են միայն,
Լո՛ւյս կարոտներ, որ կանչում են կապույտում…

Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, —
Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը — կրակ ճահիճներում՝ կա ու չկա, —
Կյանքը — ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, —
Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն …

Ապրեցիր դու ըմբոստ մի դարում— և ոչինչ քեզ հար

չթվաց,

Դու տեսար մոտիկն ու հեռուն— և ոչինչ քեզ հար

չթվաց.

Դու տեսար փլուզումն ու զարթնումը, անսասան

հիմերի կործանումը—

Եվ, բացի պայքարից, աշխարհում քեզ ոչինչ հար

չթվաց։

Ելե՜լ են նորից…

Ելե՜լ են նորից…
Լսո՞ւմ ես երգերը հնչեղ…
Շիկնել է աշխարհը հրից։ —
Պատրա՞ստ ես, եթե քեզ կանչեն…

Աշխարհը — զգո՞ւմ ես,
Շեփո՜ր է. զնգում է անուշ…
Շիկնե՜լ է, շիկնե՜լ է հսկումս,
Եվ սիրտս — կրակ է և ուժ։

Զգում եմ՝ սրտիս մեջ
Ծփում է ալիք առ ալիք
Արյունը նրանց, որ ելել սեգ՝
Գնում են դեպ կյանքը գալիք…

Օ, ե՛րգ իմ, թռչո՜ւմ ես.
Գիտեմ, որ — ո՛ւր էլ որ թռչես…
Երգիս մեջ կզգա ջերմ ողջույնս
Ընկերը, կամ քո՛ւյրը հրկեզ…

Օ, ե՛րգ իմ, օ, քո՛ւյր իմ հրկեզ..

1. Դուրս բեր անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

տրտումտխուր

շիկնելկարմրել

շեփոր-փող

ճահիճ-տղմուտ։

2. Առանձնացրո՛ւ հետաքրքիր արտահայտություններ և նկարագրություններ։ 

Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն,

եվ, բացի պայքարից, աշխարհում քեզ ոչինչ հար

չթվաց,

կյանքը — ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա,

կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն։

3. Առանձնացրո՛ ւ տրվածներից քեզ դուր եկած բանաստեղծությունը, մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ ասելիքը։ 

Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը — կրակ ճահիճներում՝ կա ու չկա, —
Կյանքը — ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, —
Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն …

Հեղինակը խոսում է կյանքի մասին, որը շատ խորիմաստ է և բազմերանգ։

Posted in Գրականություն

Հարիսոն Բերջերոն։ Կուրտ Վոնեգուտ

Կարդա՛ ,,Հարիսոն Բերջերոն,, պատմվածքը և գրի՛ր քո կարծիքը պատմվածքի վերաբերյալ, ներկայացրո՛ւ արտահայտված գաղափարը։

Ինձ այդքան ել դուր չեկավ որովհետև շարունակություն չուներ և այդքան հերուստացույց նայելով դու բանի չես հասնի։

  1. Կարդալ պատմվածքը։
  2. Անհասկանալի բառերը դուրս գրել և բառարանի օգնությամբ բացատրել։

խոժոռվել-ստանալ,

միջակություն-Միջակի սոցիալական դրությունը։

  1. Դուրս գրել հատվածներ, որտեղ, քո կարծիքով, գլխավոր միտք կար արտահայտված։

 Նույնքան լավ, որքան բոլորը,

Ես առանձնացրեցի այս միտքը որովհետև նա ինձ շատ դուր եկավ և նա ուզում է ասել, որ ինչքան դու ես լավը այդքանել բոլորը։

  1. Ընտրել բանաստեղծություն և սովորել անգիր։