Posted in Մայրենի

Անհատական նախագիծ իմ մասին

Իմ անունը Ռոբերտ Խաչատրյան է, ես ծնվել եմ 2012թ մարտի 31-ին, ես շատ եմ սիրում սպորտով զբաղվել՝ ֆուտբոլ, բասկետբոլ, ըմբշամարտ և այլ մարզաձևեր։ Ես գնացել եմ ըմբշամարտի, գիմնաստիկայի և պետք է գնամ ֆուտբոլի։ Գնացել եմ Վրաստան, Ռուսաստան և պետք է գնամ Եգիպտոս։
Իմ սիրած ֆուտբոլիստը Լեոնել Մեսսին է, իսկ բասկետբոլիստը Կոբի Բրաիտն է։
Ես շատ եմ սիրում ժամանակ անցկացնել ընկերներիս հետ՝ խաղալ ֆուտբոլ, բասկետբոլ։ Եվ ուզում եմ գնալ Ամերիկա և Ֆրանսիա։

Posted in Կենսաբանություն 7

Մառտ ամսվա կենսաբանության ամփոփում

1հարց

Գրել oղակաձև որդերի մի քանի օրինակներ

անձրևորդը, կանաչ ներեիսը, նեկտոխետան, ամֆիտրիտան, ցիրատուլուսը, տզրուկները:

2հարց

oղակաձև որդերի բազմացում

Բազմանում են ձվադրությամբ, որոշ տեսակներ կենդանածին են։ Հայտնի է կլոր որդերի մոտ 500 հազար տեսակ, որոնք մակաբույծներ են կամ ազատ ապրող ձևեր։

3հարց

ինչ է ռեգենեռացիան

 կենսաբանության մեջ, օրգանիզմի կորցրած կամ վնասված օրգանների և հյուսվածքների վերականգնումը, ինչպես նաև ամբողջական օրգանիզմի վերականգնումը նրա առանձին մասից։ 

4հարց

օղակաձև որդերի որ ներկայցուցիչներն են կարևոր դեր կատարում գյուղատնտեսության մեջ

Օղակավոր որդերի զարգացման մակարդակը, ինչպես արդեն նշեցինք, ավելի բարձր է մնացյալ որդերի տիպերից: Օղակավոր որդերը՝ անձրևորդի օրինակով, ունեն բարդ և ամբողջական կառուցվածք:

5հարց

ժապավենաձև որդերի օրինակներ

Սեռահասուն փուլում գտնվող երիզորդերը համարվում են ողնաշարավոր կենդանիների և մարդու աղիքների մակաբույծներ։

6հարց

ժապավենաձև որդերի որ ներկայցուցիչներով կվարաքվենք եթե ուտենք վատ եփված միս որի տեր վարակված կենդանի է եղել

Երիզորդները տափակ որդերի դասին պատկանող ժապավենաձև որդեր են,

7հարց

որ մակաբույծով կվարակվենք եթե ձերք տանք վարակված կատվին կամ շանը

8հարց

ինչ է ֆինան

Ֆինան թրթուռ է, որը պատված է թաղանթով, հեղուկով լցված թափանցիկ բշտիկ է, որի ներսում գտնվում են ապագա որդի գլխիկը և վզիկը:

9հարց

դռոջի նախագիծ

10հարց

մասնաքցել ֆլեշմոբին

Արված է։

11հարց

մարտ ամսվա բլոգային աշխատանքներ

Posted in Մայրենի

Գործնական քերականություն19.03.2024

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Գտի՛ր, թե ընդգծված բառաձևերը ե՛րբ են սխալ և երբ` ճիշտ: Ուղղի՛ր սխալ ձևերը:Գնալուց մի անգամ էլ պատվիրեց զգույշ լինել-Գնալիս մի անգամ էլ պատվիրեց զգույշ լինել:
Քո գնալուց հետո հյուրեր եկան-ճիշտ է:
Այդ աղջկան փրկելուց քիչ էր մնում ինքը խեղդվեր-Այդ աղջկան փրկելիս քիչ էր մնում ինքը խեղդվեր:
Մարդու կյանքը փրկելուց բարի գործ կ՞ա-ճիշտ է:
Շտապելուց ամեն ինչ  գցում էր ձեռքից-Շտապելիս ամեն ինչ  գցում էր ձեռքից:
Շտապելուց ինչ-որ մեկը կանգնեցրեց նրան-ճիշտ է։
Հոգնել եմ նույն բանն անվերջ ասելուց-ճիշտ է:
Այդ ասելուց հանկարծ գլխի ընկավ, որ մոռացել է գլխավորը-Այդ ասելիս հանկարծ գլխի ընկավ, որ մոռացել է գլխավորը:
Հեռանալիս հիշեցրեց իր հրավերն ու խնդրանքը-ճիշտ է:
Հեռանալիս հոգնել եմ, ուզում եմ բոլորիդ միասին տեսնել-Հեռանալուց հոգնել եմ, ուզում եմ բոլորիդ միասին տեսնել:
Ուշադիր դիտելիս վրան ճեղք կնկատես-ճիշտ է:

Դա դիտելիս հետո էլ ոչինչ չեմ ուզում տեսնել-Դա դիտելուց հետո էլ ոչինչ չեմ ուզում տեսնել:

2. Տրված հարակատար դերբայները տեղադրի՛ր կետերի փոխարեն:

Քնած, բերած, կառուցած, տրված, տնկված, հեռացած, ասված:
Երբ արդեն ամեն ինչ ասված էր, բոլոր պատվերները տրված՝ մոտեցավ մեքենային:
Վարպետի կառուցած բոլոր կամուրջները մինչև այսօր կան:
Երբ արքայի հրամանով տնկված  անտառը մի քիչ մեծացավ, այնտեղ վայրի կենդանիներ  էլ  բաց թողեցին:
Աշխարհում մի մարդ միայն կարող է օգնել քնած գեղեցկուհուն:
Այս կողմերից մի քանի տարի առաջ հեռացած մարդիկ մեր ավանը չեն ճանաչի:
Հեղեղի բերած տուփը ոչ մի կերպ չէր բացվում:

3. Տրված ենթակայական դերբայներով նախադասություններ կազմի՛ր այնպես, որ դրանք ո՞ր հարցին պատասխանեն:

Գրող, կառուցող, ներող, բարձրացող,հիացող:

Գրող-Այս նյութը պատկանում է այդ գրողի գրչին։

կառուցող-Այս շենքն էլ է կառուցվել այդ կառուցողի կողմից։

ներող-Այս մարդը նրան ներողն էր։

բարձրացող-Վերև բարձրացողը իմ քույրն է։

հիացող-Այդ համերգին հիացողը մայրիկս էր։

Posted in Երկրաչափություն 7

Երկրաչափություն 19.03.2024

Լրացուցիչ առաջադրանքներ՝ 284;286;288;290

BF||CE

<BFE=90o հետևաբար BF||CE հետևաբար CE ուղահայաց է AD:

<1 2 մաս է

<2 1 մաս է

3մաս

180:3=60o

<2=60o

<1 =2*60o=120o

<1=<2

BC||AD AEհատող

<2=<3 հետևաբար եռանկյունABE հավասարասրուն է

AB=BE:

DE||AC

<A=<C հետևաբար AD=CE

հետևաբար BD=BE:

Posted in Կենսաբանություն 7

Ժապավենաձև որդերի դաս

Որդերը, որպես կենդանի օրգանիզմներ, իրենցից ներկայացնում են կյանքի կազմավորման յուրահատուկ մակարդակ:

Կենսաբանությանը հայտնի բոլոր որդերը խմբավորված են 3 տիպերի մեջ: Դրանք են՝

  • Տափակ որդերի տիպ
  • Կլոր որդերի տիպ
  • Օղակավոր որդերի տիպ

Ուշադրություն

Որդերի յուրաքանչյուր հաջորդ տիպ ունի ավելի բարդ կազմավորում, քան նախորդը:

Այսպես, օղակավոր որդերը ավելի լավ են զարգացած, քան կլոր որդերը, դրանք էլ ավելի կատարյալ են, քան տափակ որդերը:

Վերը նշված տիպերին միավորում է կարևորագույն հանգամանք. դա օրգանիզմների նախընտրած կենսաձևն է: Որդերի ճնշող մեծամասնությունը մակաբույծ ձևեր են:

Մակաբույծ որդեր են հանդիսանում.  

  1. Տափակ որդերից ծծող և ժապավենաձև որդերի դասերն ամբողջությամբ:
  2. Կլոր որդերի տիպն ամբողջությամբ:
  3. Օղակավոր որդերից մակաբուծային կենսաձև կարող են վարել տզրուկների դասի ներկայացուցիչները:

Ծծող որդերի դաս

Այս դասի բոլոր ներկայացուցիչները մակաբույծներ են և ապրում են այլ կենդանիների՝ ողնաշարավորների և անողնաշարավորների մարմնում՝ սնվելով նրանց հաշվին: Ունեն լավ զարգացած հարմարանքներ տիրոջ մարմնին կպնելու համար՝ ծծաններ, փշեր, կեռիկներ և այլն: Սեռական համակարգը լավ զարգացած է, ունեն տերերի փոխման բարդ կենսական փուլեր:

Այս դասի ներկայացուցիչն է լյարդի ծծանը: Այն ունի 3−4 սմ երկարությամբ տերևանման մարմին, որի առջևի մասում գտնվում է բերանը: Փորի կողմում գտնվում է փորային ծծանը, որով որդը ամրանում է տիրոջ օրգանիզմին:

stock-photo-fasciola-hepatica-liver-fluke-72615004.jpg

Լյարդի ծծանը ապրում է եղջերավոր անասունների, ինչպես նաև մարդու լյարդում ու լեղապարկում: Սնվում է լյարդի բջիջներով և արյունով: Ունի մարսողական համակարգ, սնունդը բերանից անցնում է կլան, որից հետո՝ ճյուղավորված աղի: Չմարսված սնունդը դուրս է բերվում բերանով:

Լյարդի ծծանի բազմացումը իրականանում է մի քանի փուլով, որոնք անցնում են տարբեր օրգանիզմներում:

Սեռական բազմացումը տեղի է ունենում հիմնական տիրոջ՝ անասունի կամ մարդու օրգանիզմում:

1. Բեղմնավորված ձուն ընկնում է աղիքներ և դուրս է գալիս կղանքի հետ: 

Նրա հետագա զարգացումը տեղի է ունենում միայն ջրային միջավայր ընկնելու դեպքում:

2. Ջրում ձվից դուրս է գալիս թարթիչներով ծածկված թրթուռ: Այն թափանցում է փոքր լճախխունջի մարմնի մեջ, որն էլ հանդիսանում է լյարդի ծծանի համար միջանկյալ տեր:

razvitie-pechenochnogo-sosalschika-w931.png

3. Միջանկյալ տիրոջ մարմնում թրթուռը անցնում է զարգացման որոշակի փուլեր և արդյունքում կորցնում է թարթիչները, ձեռք է բերում պոչ և դուրս է գալիս խխունջի մարմնից:

4. Նորից ընկնելով ջրի մեջ՝ թրթուռը ակտիվորեն տեղաշարժվում է և, հասնելով ջրային բույսերին, ամրանում նրանց ու ծածկվում հաստ պատիճով՝ առաջացնելով ցիստ:

5. Ցիստը կարող է երկար ժամանակ պահպանել իր կենսունակությունը: Եթե ցիստը թափանցում է մարդու կամ անասունների մարսողական համակարգ ջրի կամ բույսերի հետ, այն շարունակում է զարգանալ:

Ստամոքսում ցիստի պատիճը քայքայվում է, և մակաբույծը թափանցում է լյարդ, որտեղ և հասնում է սեռահասուն վիճակի:

Ժապավենաձև որդերի դաս

Այս դասի ներկայացուցիչները մակաբույծներ են, որոնք ապրում են ողնաշարավորների աղիներում: Նրանց մարմնի չափերը տատանվում են 1 մմ-ից մինչև 30 մետր: Մարմինը ժապավենաձև է, ձգված, հաճախ բաժանված է լինում հատվածների: Մարմնի առջևում գտնվում է գլխիկը, որն ունի տիրոջ օրգանիզմին ամրանալու հարմարանքներ՝ ծծաններ, կեռիկներ և այլն: Գլխիկին հաջորդում է կարճ և չհատվածավորված վզիկը, որից աճում է մարմնի երկար և հատվածավորված մասը:

быч1.jpg

Ժապավենաձև որդերը չունեն մարսողական համակարգ, այն հետ է զարգացել էվոլյուցիայի ընթացքում: Այս կենդանիները սնվում են տիրոջ աղիներում եղած պատրաստի սննդանյութերով՝ ներծծելով դրանք մարմնի ամբողջ մակերեսով:

Այս դասի ներկայացուցիչներից է եզան երիզորդը: Այն ապրում է մարդու բարակ աղիներում, իսկ նրա միջանկյալ տերն են հանդիսանում խոշոր եղջերավոր անասունները: Հասուն որդի երկարությունը կարող է հասնել 10 մետրի: Գլխիկը ունի 4 ծծան, իսկ ժապավենաձև մարմինը կազմված է մոտ 1000 հատվածներից:

Մարմնի միջին մասում յուրաքանչյուր հատված ունի սերմնարաններ և ձվարան, որոնցում զարգանում են արական և իգական սեռական բջիջները: Մարմնի վերջին հատվածները պարունակում են արդեն բեղմնավորված ձվեր (տեղի է ունենում ինքնաբեղմնավորում):

1. Բեղմնավորված հատվածները պոկվում են մարմնից և կղանքի հետ ընկնում արտաքին միջավայր: Մեկ օրվա ընթացքում որդն անջատում է 5−7 հատվածներ, որոնցում պարունակվում է մոտ 2 մլն. ձու:

2. Խոտաբույսերի հետ միասին այդ ձվերը կարող են թափանցել խոշոր եղջերավոր անասունի ստամոքս, որտեղ ձվից դուրս է գալիս թրթուռը:

3. Թրթուռը անցնում է աղիներ, ծակում աղիքի պատը և արյան հոսքով տեղափոխվում մկաններ:

pic66.png

4. Մկաններում թրթուռը պատվում է թաղանթով և վեր է ածվում ֆինայի՝ հեղուկով լցված թափանցիկ բշտիկի, որի ներսում գտնվում են ապագա որդի գլխիկը և վզիկը:

5. Ֆինան կարող է թափանցել մարդու մարմին` վատ եփված կամ քիչ տապակված մսի հետ: Այդ դեպքում աղիներում ֆինայից դուրս է գալիս երիտասարդ որդը, որը կազմված է գլխիկից և վզիկից:

Այն ամրանում է աղիքի պատին և աճում՝ առաջացնելով սեռահասուն որդ:

Ժապավենաձև որդերի թվին են պատկանում նաև խոզի երիզորդըլայն երիզորդը և էխինոկոկը:

Էխինոկոկ: Էխինոկոկը ամենափոքր ժապավենաձև որդն է: Ապրում է շների բարակ աղիներում, իսկ արտազատված ձվերը լինում են այդ կենդանիների մաշկի վրա՝ մազածածկույթում: Մարդիկ վարակվում են շների և կատուների հետ  հաճախ շփվելիս, երբ ձվերը կեղտոտ ձեռքերից անցնում են բերանի խոռոչ, ապա աղիներ, հետո թոքեր, լյարդ կամ այլ օրգաններ:

Echinococcusgranulosus_04.jpg2355dc3f-5bd7-41ba-a4cd-7bbc09e50119Original.jpg

Կլոր որդերի տիպ

Կլոր որդերը, չնայած նրան, որ համարյա ամբողջությամբ մակաբույծ են, ունեն ավելի բարդ կառուցվածք, քան տափակ որդերը:

Մարդու ասկարիդի օրինակով դիտարկենք հիմնական կառուցվածքային և ֆունկցիոնալ տարբերությունները տափակ որդերից:

1. Կլոր որդերի մարմինը ունի երկարավուն խողովակի տեսք և հատվածավորված չէ:

2. Կլոր որդերի մոտ ձևավորվում է մարմնի առաջնային խոռոչը, որը գտնվում է մաշկամկանային ծածկույթի տակ և շրջապատում է ներքին օրգանները:

3. Մարմնի առաջնային խոռոչը լցված է ոչ թե պարենքիմայով, այլ հեղուկով:

4. Հեղուկը միջօրգանային տարածությունում կատարում է նյութերի փոխադրման դեր:

5. Նյարդային համակարգը կազմված է շուրջկլանային նյարդային օղակից և դրանից դուրս եկող նյարդային բներից, որոնք միանում են միմյանց գոտևորող բազմաթիվնյարդաթելերով:

6. Մարսողական համակարգը բաց տիպի է: Սկսվում է բերանային խոռոչով և ավարտվում հետանցքով, որից դուրս են գալիս սննդի չմարսված մնացորդները: Մարսողական բաց տիպի խողովակը ունի հետևյալ իրար հաջորդող բաժինները՝ բերան, կլան, աղի, հետանցք:

Աղիքից մարսված սննդանյութերը անցնում են մարմնի խոռոչ և այն լցնող հեղուկի միջոցով հասնում են այլ օրգաններին:

7. Կլոր որդերը մեծամասամբ բաժանասեռ են, և նրանց մոտ ուժեղ արտահայտված է սեռական դիմորֆիզմը կամ երկձևությունը՝ էգի և արուի միջև տարբերությունները:

8. Կլոր որդերը հիմնականում բազմանում են ձվադրությամբ, սակայն հայտնի են նաև կենդանածին տեսակներ:

9. Արտաթորության համակարգը համարժեք է տափակ որդերին, նույնպես բացակայում են արյունատար և շնչառական համակարգերը:

ot-glistov.jpg
0.png

Ասկարիդը ապրում է մարդու աղիներում և սնվում է կիսամարսված սննդանյութով: Ասկարիդները հասնում են մինչև 40 սմ երկարության: Նրանք չունեն հարմարանքներ աղիքի պատին ամրանալու համար և մշտապես շարժվում են սննդային զանգվածի հոսքին հակառակ՝ աղիքից դուրս չգալու համար:

Ասկարիդը չունի միջանկյալ տեր, այն անցնում է իր զարգացման հիմնական փուլերը մարդու օրգանիզմում:

1.png

Ասկարիդները ապրում են աղիներում, որտեղ և տեղի է ունենում նրանց բեղմնավորումը (1): Էգը օրական դնում է մինչև 200 հազար ձու, որոնք կղանքի հետ ընկնում են արտաքին միջավայր (2): Բարենպաստ պայմաններում 2−3 շաբաթվա ընթացքում ձվերում զարգանում են թրթուռներ (3): Թրթուռ պարունակող ձուն կարող է ընկնել մարդու օրգանիզմ և անցնել աղիներ (4), օրինակ՝ վատ լվացած բանջարեղենի կամ կեղտոտ ձեռքերի հետ: Արդյունքում աղիներում թրթուռը դուրս է գալիս ձվից (5), անցնում աղիքի պատի միջով, թափանցում է արյան մեջ և արյան հոսքով հասնում է թոքերին (6): Այստեղից թրթուռը շնչառական ուղիներով անցնում է բերանի խոռոչ, որտեղից և կուլ է գնում (7)՝ ընկնելով ստամոքս, իսկ հետո՝ աղիք: Աղիներում այն դառնում է սեռահասուն որդ և կրկին կատարվում է բազմացում (1):

Սրատուտը ևս հանդիսանում է կլոր որդերի մակաբույծ ներկայացուցիչ: Սրատուտով հիմնականում վարակվում են երեխաները:

Ուշադրություն

Մակաբույծ որդերի դեմ հիմնական պայքարի ձևը անձնական հիգիենան պահպանելը, լավ մշակված և լվացված սննդամթերք օգտագործելն է:

Լյարդի ծծանից պաշտպանվելու համար չպետք է խմել ջրամբարների և ջրավազանների ջուրը, իսկ երիզորդներից խուսափելու համար պետք է լավ եփել միսը: Տնային կենդանիների մաքրությանը և առողջությանը պետք է

պարբերաբար հետևել՝ էխինոկոկով չվարակվելու համար: Ասկարիդից պաշտպանվելու համար անհրաժեշտ է խնամքով լվանալ բանջարեղենը:

Posted in Գրականություն

Անքնություն

Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը,
Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,
Պայտերը խփում են, խփում են հողին․-
Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին:
Գնո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են ձիերը,
Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,
Պայտերը դոփում են քունքի՛ս մեջ հիմա․-
Անհա՜յտ է աշխարհը՝ անցում է ու մահ

ԻՄ ԽՈՍՔԵՐԸ ԿԱՐԿԱՉՈՒՄ ԵՆ ԿԱՊՈՒՅՏՈՒՄ

Իմ խոսքերը կարկաչում են կապույտում,
Կարկաչում են ու կանչում են, կապույտում:
Կարոտներ կան, որ անմարմին ու տրտում —
Միայն շշուկ ու հնչյուն են — կապույտում:
Երազներ կան, որ կարոտներ են միայն,
Լո՛ւյս կարոտներ, որ կանչում են կապույտում…

Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, —
Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը — կրակ ճահիճներում՝ կա ու չկա, —
Կյանքը — ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, —
Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն …

Ապրեցիր դու ըմբոստ մի դարում— և ոչինչ քեզ հար

չթվաց,

Դու տեսար մոտիկն ու հեռուն— և ոչինչ քեզ հար

չթվաց.

Դու տեսար փլուզումն ու զարթնումը, անսասան

հիմերի կործանումը—

Եվ, բացի պայքարից, աշխարհում քեզ ոչինչ հար

չթվաց։

Ելե՜լ են նորից…

Ելե՜լ են նորից…
Լսո՞ւմ ես երգերը հնչեղ…
Շիկնել է աշխարհը հրից։ —
Պատրա՞ստ ես, եթե քեզ կանչեն…

Աշխարհը — զգո՞ւմ ես,
Շեփո՜ր է. զնգում է անուշ…
Շիկնե՜լ է, շիկնե՜լ է հսկումս,
Եվ սիրտս — կրակ է և ուժ։

Զգում եմ՝ սրտիս մեջ
Ծփում է ալիք առ ալիք
Արյունը նրանց, որ ելել սեգ՝
Գնում են դեպ կյանքը գալիք…

Օ, ե՛րգ իմ, թռչո՜ւմ ես.
Գիտեմ, որ — ո՛ւր էլ որ թռչես…
Երգիս մեջ կզգա ջերմ ողջույնս
Ընկերը, կամ քո՛ւյրը հրկեզ…

Օ, ե՛րգ իմ, օ, քո՛ւյր իմ հրկեզ..

1. Դուրս բեր անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

տրտումտխուր

շիկնելկարմրել

շեփոր-փող

ճահիճ-տղմուտ։

2. Առանձնացրո՛ւ հետաքրքիր արտահայտություններ և նկարագրություններ։ 

Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն,

եվ, բացի պայքարից, աշխարհում քեզ ոչինչ հար

չթվաց,

կյանքը — ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա,

կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն։

3. Առանձնացրո՛ ւ տրվածներից քեզ դուր եկած բանաստեղծությունը, մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ ասելիքը։ 

Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը — կրակ ճահիճներում՝ կա ու չկա, —
Կյանքը — ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, —
Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն …

Հեղինակը խոսում է կյանքի մասին, որը շատ խորիմաստ է և բազմերանգ։

Posted in Աշխարհագրություն

Աշխարհագրություն

  1. Որո՞նք են քիմիական արդյունաբերության զարգացման նախադրյալները:

աղեր,ծծումբ,ֆոսֆորիտներ,նաֆտ,գազ,ածուխ։

  1. Ի՞նչ դեր ունի քիմիկան արդյունաբերությունը տնտեսության մեջ:

Քիմիական արդյունաբերությունը շատ կարևոր դեր ունի տնտեսության մեջ։

  1. Ի՞նչ տեղաբաշխման առանձնահատկություններ ունի սննդի արտադրության տեղաբաշխումը:

արտադրության տեղաբաշխումը:  
Սննդի արտադրության տեղաբաշխումն ունի համատարած բնույթ, այն բաղկացած է բազմաթիվ ենթաճյուղերից:

Posted in Հանրահաշիվ 7

Հանրահաշիվ 20.03.2024

Լրացուցիչ առաջադրանքներ՝273; 275; 277

Դասարանական առաջադրանքներ՝  272; 274; 276; 278

  1. Արդյոք նո՞ւյնն են կարգավորությունները.
    ա) (1, 3, 2, 5) և (1, 3, 4, 5),

սխալ է

  1. բ) (1, 4, 8, 4) և (1, 4, 4, 8)
  2. սխալ է
    գ) (2, 0, -1, 4) և (2, 0, 1, 4),

սխալ է

  1. դ) (1, 3, 3, 5) և (1, 3, 5, 3),
  2. սխալ է
    ե) (7, 10, 21, 0) և (7, 10, 21, 0),
  3. ճիշտ է
  4. զ) (4, 5, 5, 4, 5) և (4, 5, 5, 4, 5):
  5. ճիշտ է

ա)ցուրտ-3,

տաք 5

բ)4

գ)1

  1. Մաթեմատիկայի օլիմպիադայի հանրապետական փուլի ժամանակ Էդգարը
    առաջին խնդրից հավաքեց 7 միավոր, երկրորդ խնդրից՝ 5 միավոր, երրորդից՝
    1, չորրորդից՝ 7, հինգերորդից՝ 6, վեցերորդից՝ 0։ Կարգավորված վեցյակի
    միջոցով ցույց տալ Էդգարի հավաքած միավորները։

(7,5,1,7,6,0)

  1. Քանի՞ կարգավորված եռյակ է հնարավոր ստանալ (2, 0, 5) թվերի
    վերադասավորումից։

250,205,502,520,025,052

  1. Քանի՞ կարգավորված եռյակ է հնարավոր ստանալ (3, 7, 3) թվերի
    վերադասավորումից։

733,337

  1. Քանի՞ կարգավորված եռյակ է հնարավոր ստանալ (0, 0, 0) թվերի
    վերադասավորումից։

Պատ՝․անվերջ

  1. Քանի՞ եղանակով է հնարավոր {1, 2, 3, 4} բազմությունից ընտրել
    2-տարրանոց ենթաբազմություն։

6 հատ:

Posted in Մայրենի

Գործնական քերականություն

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Տրված անորոշ դերբայների բացառական և գործիական հոլովներով (ուց, ով վերջավորությամբ ձևերով) նախադասություններ կազմի՛ր:

Լսել, բարձրանալ, հեռանալ:

Լսել-նա այս երգը լսելուց շատ լավ է իրեն զգում,

նա լսելով նրա խոսքը հասկացավ, որ պետք է իրեն խելոք պահի։

բարձրանալ-սարը բարձրանալուց հետո գնում ենք եկեղեցի,

այս շարը բարջրանալով դու կարող ես զգալ թե ինչքան սիրուն է այս քաղաքը։

հեռանալ-նա հեռանալուց հետո հասկացավ թե ինչքան սխալ է նա,

հեռանալով այս վայրից դու կհասկանաս թե ինչ ես կորցնում։

2. Կետերի փոխարեն պահանջված ձևերով գրի՛ր փակագծում դրված բայերը:

Երգելուց ձայնը գլուխն էր գցում: (երգել- ե՞րբ)
Ձիու սիրտը պայթել էր քուռակի համար վախից: (վախենալ-ինչի՞ց)
Թեյը տանելուց թափեց: (տանել-ե՞րբ)
Կենսախինդ մարդիկ վախենում են լուրջ կամ տխուր կամ ծանր երևալուց: (երևալ-ինչի՞ց)
Ու Մոսկվա գնալուց առաջ մի երկու օրով ման է գալիս հարազատ վայրերում: (գնալ-ինչի՞ց)

Մեղր լցնելուց մի կաթիլ գետին թափեց: (լցնել-ե՞րբ)

3. Փակագծում դրված բայերը կետերի փոխարեն գրի՛ր պահանջված ձևով:

Այդ նամակը կարդալուց նա գունատվեց: (կարդալ-ե՞րբ)

Ամբողջը երեկո կարդալուց հոգնած՝ դուրս եկավ զբոսնելու: (կարդալ -ինչի՞ց) Այդ տունը կարդալուց սպասում էր որդու վերադարձին:  (կարդալ -ե՞րբ)
Չգիտես ինչու, վախենում էր վերջին կամուրջը մինչև վերջ կառուցելուց: (կառուցել -ինչի՞ց)
Ականջները դժժում էին ամբողջ օրն այդ աղմուկը լսելուց: (լսել -ինչի՞ց)
Իրիկնապահին տուն դառնալիս մի անգամ էլ հիշեց խոստումը: (դառնալ-ե՞րբ)
Վիրավորվել էր ընկերոջ՝ առանց պատճառի հետ դառնալուց: (դառնալ -ինչի՞ց)
Վրա-վրա հիվանդանալուց նիհարել էր:  (հիվանդանալ -ինչի՞ց)
Հիվանդանալուց միշտ էլ նիհարում է:  (հիվանդանալ -ե՞րբ)

Posted in Հանրահաշիվ 7

Հանրահաշիվ 

Լրացուցիչ առաջադրանքներ՝265;267;269;271

բ) գրե՛ք A ∪ B բազմության 3-տարրանոց բոլոր ենթաբազմությունները,
գ) արդյո՞ք (A ∩ B) ⊂ (B ∩ C):

Այո։

ա)A C B

այո

բ) C C B

այո

գ) C C A

այո

դ) A C C

այո

ե)C C {A Ո B}

այո

զ)C C {A Ս B

ոչ

60:3=20

70:3=մոտավորապես23,3

48:20=2,4լ

48:23,3=2,06

2,4<լ<2,06