Posted in Մայրենի

Գործնական քերականություն

1. Գտի՛ր նախադասությունների արտահայտած մտքերի տարբերությունները՝ ուշադրություն դարձնելով թվականներին:

Ա. Բոլոր դասարաններում քսանհինգ աշակերտ կա:

 Բ. Բոլոր դասարաններում քսանհինգ-քսանհինգ աշակերտ կա:

Ա. Շրջանի գյուղերում երկու դպրոց կա: 

Բ. Շրջանի գյուղերում երկուական դպրոց կա:

Ա. Թռչունները չորս փետուր գցեցին ու անցան: 

Բ. Թռչունները չորսական փետուր գցեցին ու անցան:

Ա. Ընկերներս ամրոցում մի տուն ունեն:  

Բ. Ընկերներս ամրոցում մի-մի տուն ունեն:

Ա կետերում ցույց է տված ընդանուր քանակը, իսկ Բ-ում՝ յուրաքանչյուր քանակը։

2. Տրված թվականների հոմանիշ ձևերը կազմի՛ր: Տրված և ստացված բոլոր թվականները անվանի՛ր մեկ բառով:

Օրինակ`հարյուրական-հարյուր-հարյուր:

Տասական-տաս-տաս, տասներկու-տասներկու-տասներկուական, հազար-հազար-հազարական, քսանհինգական-քսանհինգ-քսանհինգ, վեցական-վեց-վեց:

3. Բառի կրկնությամբ կամ ական ածանցով նոր թվականներ ստացի՛ր տրվածներից: Փորձի՛ր բացատրել , թե ստացված բոլոր թվականներն ինչո՛ւ են կոչվում բաշխական:Քառասուն-Քառասունական, յոթանասուն- յոթանասուն-յոթանասուն, ութսուն-ութանասունական, տասնութ- տասնութ-տասնութ, երկու հարյուր-երկու հարուրական: