Posted in Մայրենի

Պատմում եմ իմ մասին

Իմ անունը Ռոբերտ Խաչատրյան է։ Ես շատ եմ սիրում խաղալ ֆուտբոլ և այլ խաղեր իմ բակի ընկերների հետ։ Եթե ես բակում եմ, ապա մեր թաղի բոլոր երեխաները բակում են, որովհետև ես բոլորին հավաքում եմ իմ շուրջ։ Եթե ինձ ծնողներս չխանգարեն, այսինքն տուն չկանչեն, ես կխաղամ բակում առավոտից մինչև ուշ գիշեր` առանց հոգնելու և առանց հաց ուտելու։ Այստեղից կարող եք հետևություն անել, թե ինչու եմ այդքան նիհար։ Իհարկե, դպրոցում նույնպես սիրում եմ խաղալ, արդեն դպրոցի ընկերներիս հետ, հատկապես բասկետբոլ, և սիրում եմ գիմնաստիկայի դասերը։ Ես շատ ճկուն եմ։ Դա կարող են հաստատել իմ ուսուցիչները և ընկերները։ Հիմա կմտածեք, որ ինձ միայն սպորտն է հետաքրքրում, բայց դա այդպես չէ։ Ես սիրում եմ նաև մաթեմատիկա և հայոց լեզու։