Posted in Մայրենի

Ազգային հագուստ և դրա մշակումը, վերաձևավորումը ժամանակակից հագուստի մեջ

Բոլոր ժողովուրդներին հատուկ է ազգային հագուստը, որը կոչվում է ազգային տարազ։

Պատմական տարբեր դարաշրջաններում տարազը զանազան երկրների, ժողովուրդների, էթնիկական տոհմային, ցեղային, հետագայում՝ ազգային և տարածքային խմբերի, բնակչության տարբեր շերտերի հագուստն է, որն ունի ձևվածքի, գույնի, նյութի տեսակի, արտաքին հարդարանքի զարդեր, սանրվածք, բեղեր, մորուք, դաջվածք, ներկվածք և այլն) առանձնահատկություններ։ Յուրաքանչյուր ժողովրդի տարազ պայմանավորված է տեղանքի բնակլիմայական պայմաններով, մարդկանց կենցաղով, երկրի բնական արտադրանքով և այլն։ Մ. թ. ա. IX–VI դարերի հուշարձաններում պահպանվել են բնակչության տարբեր շերտերի տարազների պատկերներ։ 20-րդ դարի սկզբից հայկական տարազները հիմնականում դուրս են մղվել կիրառությունից և այժմ օգտագործվում են իբրև բեմական զգեստ երգի-պարի անսամբլների, ազգագրական խմբերի և այլն։

Աղբյուր՝
Ազգային հագուստ

Սյունիք-Արցախյան ազգային տարազ, հայկական ազգային տարազի բաղկացուցիչ մասերից մեկը, որը պահպանվեց մինչև 20-րդ դարի վերջ և ուներ տարածման լայն շրջան՝ ընդգրկելով Սյունյաց և Արցախի լեռնային գոտիները։



Թուրանական արշավանքների ժամանակ լեռնային այդ դժվարամատչելի նահանգները՝ Արցախն ու Սյունյաց աշխարհը պահել են իրենց գոյությունը որպես հարկատու իշխանություններ։ Պարսկական տիրապետության ժամանակաշրջանում էլ նրանք կառավարվել են կիսաանկախ, հարկատու մելիքներով։ Ամբողջ տարածաշրջանը հնագույն ժամանակներից ի վեր ունեցել է գրեթե միևնույն ազգային տարազը։ 19-րդ դարից մինչև 20-րդ դարի սկիզբ մեկուսացած լինելու հետևանքով Սյունիք-Արցախի տարազը երկար և անաղարտ է պահպանել իր ինքնությունը։ Այստեղ հագուստի հումք են հանդիսացել ինչպես ներմուծված ֆաբրիկային, այնպես էլ տնայնագործական գործվածքները։

Աղբյուրը՝
Սյունիք-Արցախյան ազգային տարազ