Posted in Մայրենի

Լուսաբանում 17.01.2024

Այսօր առավոտյան մենք և ընկեր Տաթևի ջոկատը գնացինք ընդանուր պարապունքի սկսեցինք պարել և երգել, հետո գնացինք առևտուր անելու պիցա պատրաստելու համար գնեցինք ապուխտ, տոմատ և պանիր, այդ ամենը լցնելուց հետո դրեցինք վառարանը։ Գնացինք ավագ դպրոց և քնարկեցինք ավագ դպրոցի սովորողների հետ հայաստանի և տարբեր երկիրներ կենտրոնական բանկի մասին, հետո գնացինք երգի և սկսեցինք ուրախ երգել։

Posted in Ճամբար

Թուրքիայի կենտրոնական բանկ

Թուրքիայի Հանրապետության կենտրոնական բան գործադիր իշխանության մարմին Թուրքիայում, որի հիմնական խնդիրը Թուրքիայի Հանրապետությունում գների կայունության ապահովումն է։ Իր հիմնական խնդիրն իրագործելու նպատակով Կենտրոնական բանկը մշակում, հաստատում և իրականացնում է դրամավարկային քաղաքականության ծրագրերը։ Եթե Կենտրոնական բանկի մյուս խնդիրները հակասում են իր հիմնական խնդրին, Կենտրոնական բանկն առաջնություն է տալիս հիմնական խնդրին և ղեկավարվում է դրա իրագործման անհրաժեշտությամբ։ 

Պատմություն
1840 թվականին սկսեցին թողարկվել թուրքական գանձապետական առաջին թղթադրամները։ Դրանք թողարկվել են ընդհուպ մինչև 1862 թվականը։

1847 թվականին ստեղծվել է թուրքական առաջին բանկը՝ Դեսրաադեթ բանկը։

 1863 թվականին ստեղծվել է Կայսերական օտտոմանյան բանկը, որին փոխանցվեցին կենտրոնական բանկի հիմնական գործառույթները, ինչպես նաև թղթադրամների թողարկման իրավունքը։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թղթադրամների թողարկման բանկային մենաշնորհը դադարեցվել է, իսկ 1915 թվականից թղթադրամները թողարկել է կառավարությունը։

1925 թվականի դեկտեմբերի 30-ին թղթադրմաների թողարկման իրավունքը անցել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովին։ 1930 թվականի հունիսի 11-ին Մեջլիսը որոշում ընդունեց՝ ստեղծելու Թուրքիայի կենտրոնական բանկը։ 1931 թվականի հոկտեմբերի 3-ին ստեղծվել է Թուրքիայի կենտրոնական բանկը, որի իր լիազորությունների իրականացմանը անցավ 1932 թվականի հունվարի 1-ից:

Աղբյուրը՝
Թուրքիայի կենտրոնական բանկ