Posted in Ճամբար

Լուսաբանում

Առավոտյան, ընդհանուր պարապմունքից հետո, մենք՝ ընկեր Տաթևի ջոկատը, գնացինք մեր դասարան մի քանի բան քննարկեցինք և կատարեցինք ֆլեշմոբ։ Հետո իջանք դպրոցի խոհանոց։ Այսօր նախատեսված էր պատրաստել կրուասան։ Նախ բացեցինք կրուասանի խմորը շոկոլադը լցրեցինք խմորի վրա և գեղեցիկ փաթատեցինք։ Ջոկատի մեծ մասը ուզում էին բանան լցնել կրուասանի մեջ։ Բանանը լցրեցինք և էլի փաթատեցինք։ Փաթատելուց հետո դրեցինք վառարանի մեջ։ Մինչև եփվելը պատրաստեցինք նաև սենդվիչներ և միլկշեյկեր։ Վերջապես կրուասաները եղավ և մենք մեր ջոկատով համտեսեցինք շատ համեղ էր։ Խոհանոցից հետո մենք բարձրացանք մեր դասարան, որպեսզի խաղանք սեղանի խաղեր։ Խաղերից հետո դասը վերջացավ։